06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Յանուկովիչը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Անկախության օրվա առթիվ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ, տեղեկացնում է analitikaua.net-ը։ 

“Հարգելի՛ Սերժ Ազատի, Ուկրաինայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ 

Բարձր գնահատելով հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ կցանկանայի վստահություն հայտնել մեր պետությունների միջեւ հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ՝ հիմնված վստահության եւ փոխգործակցության սկզբունքների վրա՝ հանուն հայ եւ ուկրաինացի ժողովուրդների։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ