21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Շնորհավոր ժողովուրդ ջան, բարդ ա, խնդրհարույց ա, բայց մերն ա

ՀՀ անկախության 22-ամյակի տոնը տեղափոխվել է նաև Facebook սոցիալական ցանց: Բոլորը շնորհավորական գրառումներ են անում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Զաքար Խոչաբաղյանը գրել է. 

՛՛Տոնդ շնորհավոր Հայաստան: Դարերի երազանքն իրականացվեց մայիսի 28-ին և այսօր դրա վերահաստատման օրն է: Անկախությունն հոգեվիճակ է: Բոլոր ճղճիմ մարդիկ, ովքեր էսօր կփորձեն ցեխ շպրտել իրենց ներսի մաղձն են ցույց տալիս… Մարդ պիտի նախ հոգով անկախ լինի: Իսկ Հայ մարդը պետություն չունենալով անգամ` անկախ է եղել: Անկախ երկրի մասին են մեր երգերը, հաղթանակի ու հերոսների մասին են մեր հեքիաթները: Քո հավաքական կերպարը` Սասնա Դավիթը… Դավիթն է քո անկախության սիմվոլը… Տոնդ շնորհավոր Հայաստան… Շնորհավոր հայեր ջան: Մենք դեռ անելիք ունենք` Դաշտային Արցախ, Նախիջևան, Վիրք, Արևմտյան Հայաստան, Կիլիկիա… մեզ են սպասում: Շնորհավոր տոնդ Հայաստան… Քո անպարտ հոգին է էսօրվա խորհուրդը…՛՛:

Վահան Լուլուկյանն էլ գրել է. 

՛՛Շնորհաւորում եմ ազգային ինքնորոշման եւ անկախութեան վերականգնման օրուա կապակցութեամբ!!!

Հայ ազգը անպարտ է, երբ միասնական է, իսկ այսօր մենք բաժանված ենք բազում շերտերի այնպես որ չենք կարող հաղթեկ ոչ մի թշնամու։ Մեն պետք է քաջ գիտակցեն, որ այժմ հայրենիքը մեր կարիքն ունի նաեւ իմանանք որ հայրենիքը դա մենք բոլորս ենք՝ բոլոր այն մարդիկ ովքեր վեհ են պահում Ազատ եւ Անկախ Հայաստան կերտելը։ Մենք պետք է լավ հասկանանք, որ եթե մենք այսօր գոնե կարողանում ենք ազատ շնչել, վաղը մեր երեխաները հնարավոր է չկարողանան։ Հանուն դրա մենք պետք է պայքարենք այլապես հետեւանքները անդառնալի կլինեն․․․՛՛:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի շնորհավորանքն այսպիսին է՝

՛՛Սայուզ նիռուշիմի ռեսպուբլիկ սվաբոդն….

Ու էս պահին մեջիս ստրուկը ցավոտ հարվածից ուշագնաց եղավ 
Քանի անշարժ ա, շնորհավոր ժողովուրդ ջան, բարդ ա, խնդրքհարույց ա, բայց մերն ա ու պիտի ատամներով պահենք: Ունենք չունենք էս 42 000 ք.կմ ա, կորցնենք, մենք մեզ երբեք չենք ների՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ