04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այսօր Հայաստանի պատիվը կպաշտպանի երեք ըմբիշ

Բուդապեշտում այսօր կշարունակվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր իրենց մրցելույթները կսկսեն 60, 84 եւ 96 կգ քաշային կարգերը:
60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Ալեքսան Միքայելյանը, որը պայքարի մեջ կմտնի 1/32-րդ եզրափակիչ փուլից: Նրա առաջին մրցակիցն է Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կույլակովը: Հաղթողի հաջորդ մրցակիցն է լինելու ուկրաինացի  Դմիտրո Ցիմբայլուկը:
84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը 1/16-րդ եզրափալիչում ուժերը կչափի եգիպտացի Թարեք Մոհամադ Աբդ Էլսալամ Շիբլի հետ: Հաղթանակի դեպքում հայ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի ռումինացի Դորին Կոնստանտինու Պիրվանը կամ էլ Ազատ Բերշեբեկովը Ղրղստանից:
96 կգ քաշային կարգում այսօր գորգ դուրս կգա հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը: Հայազգի մարզիկի առաջին մրցակիցը իրանցի Մեհդի Աբաս Ալիյառիֆեիզաբադին է: Այս փուլը հաղթահարելու դեպքում Ալեքսանյանին կսպասի լեհ Ռադոսլավ Գրժիբիցկու եւ բուլղարացի Վլադիսլավ Մեթոդիեվ զույգի հաղթողը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ