05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դավիթ Լոքյանը մանրամասնել է

2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն է ներկայացվել թվով 157 ներդրումային ծրագիր, հստակեցվել, միատեսակ ձևաչափով անձնագրավորվել, շահագրգիռ մարմիններին է ներկայացրել 107 ծրագիր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները:

«107 ծրագրից  81–ը, որոնք ստացվել են 8 մարզերից, քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ, իսկ Արարատի և Արմավիրի մարզերից ստացված  26 ծրագրերը կքննարկվեն առաջիկայում: Քննարկված 81 ծրագրից հավանության է արժանացել 51–ը: Շուրջ 20 ծրագիր վերադարձվել է ներդրողներին՝ իրենց ծրագիրը հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով»,-ասել է նախարարը:

Դավիթ Լոքյանի՝ ավելացել են նաև համայնքային բյուջեների սեփական եկամուտները: Նախարարը հայտնեց, որ համայնքներին առաջարկվել է 2017 թվականի համայնքային բյուջեների սեփական եկամուտների պլանավորման հաշվարկային ցուցանիշներն ավելացնել 10-20 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:  

Անդրադառնալով  համայնքային զարգացման ծրագրին նախարարն ասել է.«ԱՄՆ, ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով  իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր: Այդ նպատակով Հայաստանին ԱՄՆ կառավարության կողմից շնորհվել է 8,5 մլն և Շվեյցարական կառավարության կողմից 2,4 մլն դոլար դրամաշնորհ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ