17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Օլիգարխների “Օխրանիկներին” զինաթափում են. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է:

Թերթը գրում է, որ  վերջին 2 օրերին “զինաթափվել” են Բենզին Ռուբոյի՝  նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի եւ “Մեկ” կահույքի սրահի տնօրենի թիկնապահները:  Իսկ անդրանիկ զոհը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն՝ ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող “ձկներ” են:

 

“Վ. Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում այս առումով նշեց. “Դա շարունակական գործընթաց է եւ վերաբերում է բոլորին”: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու: Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին”,-եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ