15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տրանսպորտի ուղեվարձի շուրջ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

՛՛”Բարգավաճ Հայաստան” և “Բարև Երևան” խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները Երևանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։

Երևանցու վստահության քվեն ստանալիս մենք բոլորս էլ պատրաստակամություն ենք հայտնել հետամուտ լինել Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը ու պատասխանատվություն ենք ստանձնել կառուցողական մոտեցումներով, ինչու չէ, նաև համատեղ ջանքերով հնարավոր լուծման ուղիներ գտնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի հետ կապված:

Ինչ խոսք, հնարավոր է ներկայացնել բազմաթիվ պատճառներ ցանկացած ձևաչափում մասնակցությունից խուսափելու համար, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում ներկայացրած պատճառները ավելի քան հիմնազուրկ են և ակնհայտ հետապնդում են պոպուլիստական նպատակներ: Երևանի քաղաքապետարանը առաջարկում է ընդամենը թափանցիկ գործունեություն, որի աշխատանքը և արդյունքները օբյեկտիվորեն կներկայացվեն հանրությանը՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ