Քոչարյանի, Օսկանյանի արտաքին քաղաքականության մեջ եղել է ամեն ինչ բացի…
”Հնչող հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ Խորը և համափարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում չի ստորագրի, բայց փոխարենը կստորագրի մի փաստաթուղթ, որը չի հակասի Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը՛՛,-այսօր : ՛՛Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ և հեռանկարներ՛՛ թեմայով սեմինար-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ կատարած աշխատանքնեևը կորած չեն: ՛՛Ես ակնկալում եմ նաև Եվրամիության բարձր պաշտոնիաներից նման մոտեցում, որպեզի Հայաստանի համար հնարավոր լինի գտնել որոշակի ցածր տեղ Մոլդովայի, բայց ավելի բարձր մակարդակ Բելոռուսի համեմատ՛՛,-շեշտեց Շահնազարյանը:
Վերջինս հայտնեց, որ իր անձնական շփումները եվրոպացի դիվանագետների հետ առաջացրել են համոզմունք, թե հնարավոր է ՀՀ-ի հետ համագործակության տարբերակ մշակել: ՛՛Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն ստորագրելու ասոցացման փաստաթուղթ, որը կապահովի մեր գոնե ցածր տեղը՛՛:
Շահնազարյանը չի բացառում, որ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիարժեք անդամ՝ թե տնտեսական, թե քաղաքական դրությունից ելնելով:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հայաստանը վաչրում է կոմպլիմենտար քաղաքականություն, և նման քաղաքականություն է վարել մինչև 2007 թվականն, ապա նա նշեց. ՛՛Քոչարյանի, Օսկանյանի արտաքին քաղաքականության մեջ եղել է ամեն ինչ բացի կոմպլիմենետարիզմից՛՛: