16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Ելք» դաշինքը իշխանափոխության է ձգտում /տեսանյութ/

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկնարկել է «Ելք» դաշինքի քարոզարշավը: Երևանցիների հետ հանդիպման ընթացքում  «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված ավագանու թեկնածու  Վիկտոր Ենգիբարյանը ընդգծեց՝  Երևանը տիրոջ կարիք ունի:

Նա հիշեցրեց, որ թեև բոլոր երևանցիների տները մաքուր են, բայց Երևանի փողոցները բոլորովին մաքուր չեն.« Դա նրանից է, որ յուրաքանչյուրը իր տանը իշխանություն ունի և կարողանում է իր տունը մաքուր պահել, ինչը չի կարելի ասել Երևան քաղաքի պարագայում»,-նշեց Ենգիբարյանը:

Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ  Երևանը դրական փափոխությունների կարիք ունի.««Ելք»  դաշինքը հավատում է իր ուժերին և պատրաստ է ստանձնել իշխանափոխության գործը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ երևանցին գնա ընտրատեղամաս և քվեարկի «Ելք»  դաշինքի օգտին»:

https://www.youtube.com/watch?v=OFo2IBHgQkQ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ