25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը անհատապես հանդիպել է բոլորին (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ընտրությունների հետո 3 կարևորագույն հարց կար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս ընտրություններն առաջինն էին, որին չհաջորդեցին հետընտրական գործընթացները, ու գրեթե բոլորն ընունեցին ընտրությունների արդյունքները: «Թիվ մեկ խնդիրը մասնակիցների թվաքանակի հետ կապված բազմաթիվ բանավեճերն էին, երկրորդը ընտրակաշառքի մասին բազմաթիվ խոսակցություններն էին»,-նկատեց նա:

Ըստ վերջինիս՝ ոչ մի կուսակցություն բացի ՀՀԿ-ից սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո չէր պատրաստվում ընտրություններին կամ նույնիսկ չէր էլ գիտակցում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:  «ՀՀԿ-ն կարողացավ շտաբներ ձևավորել վարկանիշային թեկնածուների կողմից բոլոր ընտրատարածքներում, նաև ՀՀԿ-ն բացի վարկանիշային թեկնածուներից իր շտաբներն ուներ: Կարեն Կարապետյանն էր իր թիմի հետ աշխատում մյուս շերտում: Նաև այս մասին շատերը չգիտեն, սակայն Սերժ Սարգսյանն անհատական աշխատանք է տարել բոլոր թեկնածուների հետ, անհատապես հանդիպել ու զրուցել է բոլորի հետ: Իսկ մյուս կուսակցություննեւրը չէին կարողանում տեղերում աշխատանք տանել»,-ասաց նա ու հավելեց, որ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ հավատ չկար, իսկ հիմնական գործոնը, երբևէ չի կարելի համարել, որ եղել է փողը:

«Ասում են չսիրելով ՀՀԿ-ին ո՞նց կարող էր քաղաքացին ձայնը տալ ՀՀԿ-ին: Բացատրությունը շատ պարզ է, չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, ինչպես ասում էր առաջին նախագահը, և դրանով չեն առաջնորդվում ընտրություններին ձայն տալիս: Չսիրել չի նշանակում ձայն չտալ: Ամենամրցունակ քաղաքական թիմը ձևավորել էր «Հանրապետական» կուսակցությունը:  Միակ թիմը, որին տեսնում էին որպես ուժ, որ կարող էր այս ծանր պայմաններում շարունակել երկրի ղեկավարումը, ՀՀԿ-ն էր»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ