02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրահայերը կընտրեն Տարոն Մարգարյանին /տեսանյութ/

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններում մենք սատարում ենք Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացրած թիմին և բնականաբար մենք սատարում ենք Տարոն Մարգարյանին, գնահատելով նրա տարիների անձնվեր աշխատանքը»,-այսօր՝ ապրիլի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտարարեց Վիրահայերի միասնություն հայրենակցական միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Վարդապետյանի խոսքով՝ Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպությունը ՀՀ ում գործող ամենաակտիվ կազմակերպություններից է:

«Հայաստանի հանրապետությունում ավելի քան 500 հարյուր հազար վիրահայեր են ապրում և մեր կազմակերպությունը միավորում է բոլորին»,-ընդգծեց Տաճատ Վարդապետյանը հավելելով, որ կազմակերպությունում քաղաքական այլ հայացքների տեր մարդիկ գրեթե չկան և բոլորը միատար են մտածում:

«Մեր կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի և մեր կազմակերպության պատվարժան ղեկավար Նորայր  Թևանյանը լուրջ աշխատանք է կատարում, իր ուշադրության տակ մշտապես պահելով Հայաստանում և Երևանում անցկացվող ընտրությունները»,-նշեց Տաճատ Վարդապետյանը

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ