05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մի կարևոր բան գնահատում եմ իր մեջ. ճարտարապետները՝ Տարոն Մարգարյանից (տեսանյութ)

 «Քաղաքապետ լինելը շատ դժվար բան է, և քաղաքապետը պետք է շատ օժտված լինի իր քաղաքացիներին լսելու ունակությամբ, կարող  է չկարողանա այսօր մեծ քայլեր անել, քանի որ բյուջեն է քիչ, բայց մի կարևոր բան գնահատում եմ իր մեջ՝ լսելու մեծ հատկությունը և դեպի լավը բաներ անելը: Կան թաղամասեր, որ կանաչի խնդիրն է լուծվել, բայց նաև քաղաքացիները պետք է պահեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի գործող քաղաքապետ ու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի վերընտրվելու ցանկությունը՝ հաշվի առնելով քաղաքում եղած մի շարք խնդիրները:

Ճարտարապետը նկատեց, որ քաղաքապետարանը կառավարելը շատ դժվար է, որովհետև յուրաքանչյուր րոպե մի խնդիր է ծագում: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի ծրագրերին, ապա նա նշեց. ««Ելքի» կարգախոսն էլ շատ լավն է, բայց կարգախոսները ցանկություններ են, որ ասում են՝ եթե թույլ տան, մենք 1-2 մետրոկայան կարող ենք սարքել: Չկա այդ գումարը, չկա, 50-70 միլիոն դոլար է մի կայարանը: Միգուցե, հնարավոր է, որ եթե բոլոր տեղերից բյուջեն կտրվի, բայց քաղաքը որ հանկարծակի նման բան անի, եթե այդ հնարավորությունը լինի, Տարոն Մարգարյանի համար ինչ լավ կլիներ, որ հիմա գործարկեր:

Ուրեմն, դա հնարավոր չի ինչ-որ ձևով, եթե մեկն ասում է, որ շատ հեշտ է, շռայլություններ չպիտի արվեն, կարծում եմ, որ աշխատում են չանել, օրինակ՝ տոների հետ կապված: Շատ խնդիրներ կան, բայց քաղաքապետարանում խնդիրներ կան, որ լուծվել են, և մարդիկ հանգիստ են, որովհետև իրենց լսողներ կան»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ հավելեց, որ  բոլորը լավն են ուզում, բայց լավ չեն պատկերացնում, թե ինչ ճանապարհով կարող են դրան հասնել: «Ներդաշնակություն է հարկավոր ապահովել»:

Ինչ վերաբերում է չարչրկվող ասֆալտի թեմային, ապա ճարտարապետն ընդգծեց. «Չեմ կարծում, որ ասֆալտը փող լվալու միջոց է, իսկ որ մի քանի անգամ նույն փողոցն են ասֆալտապատում, դրանց գումարները պետք է վճարի շինարարական այն կազմակերպությունը, որը մի քանի անգամ արել է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ