05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կանխատեսելի է. քաղաքագետ (տեսանյութ)

«Լուրջ փոփոխություններ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղի չեն ունեցել»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ-որ առաջընթաց կարող  է լինել հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում՝ հաշվի առնելով, որ երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հնարավոր է Արտաքին գործերի նախարարների հանդիպում:

Քաղաքագետն ընդգծեց, որ ի հակառակ Միսնկի խմբի ու հայկական կողմի դիրքորոշմանը՝ Ադրբեջանը հրաժարավում է իրականացնել շփման գծում վստահության ներդրումը: «Իրատեսական չէ լուրջ բանակցային գործընթացի վերսկսումը, եթե նույնիսկ լինի նախարարների հանդիպում»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա քաղաքագետը շեշտեց. «Կանխատեսելի է»: Դիտարկմանը, թե կանխատեսելի ելք կա, նա կատակեց. «Լավ է հնչում՝ կանխատեսելի ելք կա»:

Հարցին, թե հնարավոր են սրացումներ ընդդիմադիրների միջև, նա պատասխանեց. «Այդ խնդիրը կա, որոշ չափով ընդդիմության մեղքով կունենանք մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտում լուրջ խնդիրներ կլինեն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ