09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մենք ուղղակի սպանում ենք Երեւանը. բնապահպան

“Հայաստանում ամենաաղտոտված քաղաքը Երեւանն է, ապա` Ալավերդին, Հրազդանը եւ Արարատը”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա` հայտնի է, որ քաղաքների ամենաաղտոտված հատվածը քաղաքի կենտրոնն է, եւ ողջ աշխարհում կենտրոնները հնարավորինս բեռնաթափում են: Մինչդեռ Երեւանում ճիշտ հակառակ ուղղությամբ են գնացել` պատմամշակութային արժեքները ոչնչացրել են եւ սեյսմիկ կայությունը նվազեցրել:

“Այս հսկա շենքերն իրար վրա կառուցելով` մենք ուղղակի սպանում ենք Երեւանը: Միայն Երեւանում 29 հանք է գործում, բաց հանք: Նման քաղաք աշխարհում գտնել հնարավոր չէ”,- ասաց բնապահպանը` հավելելով, որ անգամ թռչուններն են լքել Երեւանը. մնացել են միայն ագռավները: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ