01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ծանր բեռ է»

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ երևանցին մայիսի 14-ին կայանալիք  ավագանու ընտրություններին ճիշտ ընտրություն անելու համար նախ պետք է հասկանա՝ որ քաղաքական թիմում ինչպիսի անձինք են ներգրավված, այսինքն՝ տվյալ անձինք ինչ ճանապարհ են անցել, վստահելի՞ են, թե՞ ոչ։  

«Քաղաքապետի պաշտոնը շատ բարդ է։ Մի առիթով ասել եմ, որ աշխատել եմ որպես փոխքաղաքապետ և որպես նախարար։ Հավատաքեք՝ նախախար աշխատելն ավելի հեշտ էր, քան փոխքաղաքապետ, քանի որ նախարարությունում մի ուղղություն է, իսկ քաղաքը բազմաճյուղ է․  քաղաքապետի պաշտոնը  ծանր բեռ է։

Կարևոր է այն հանգամանքը, թե ավագանու թեկնածուները ինչ տեսակետ ունեն՝ քաղաքաշինության հետ կապված, քանի որ կարծում եմ՝  դա  Երևանի համար ամենախոցելի ոլորտն է։ Իմ պատկերացմամբ՝ անկախության տարիներին մեր քաղաքաշինությունը շատ սխալ է իրականացվել․ քաղաքաի պատմությունը, ժառանգությունն է ոչնչացվել, բացի այդ՝  էկոլոգիական ռիսկերն են շատացել։ Ցավալի է, բայց քաղաքաշինության ոլորտում լինելով՝  որոշ մարդիկ շատ են հարստացել։  Երևանցին ավագանի ընտրելիս պիտի հասկանա՝ տվյալ թեկնածուն ինչ տեսլականներ ունի  ՝ Երևանի զարգացման ու քաղաքաշինության հետ կապված», – նշեց Կարինե Դանիելյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ