Ուզում են սարքեն պարսիկանոց…բնակիչները չեն վախենալու /լրացված/վիդեո/ֆոտո/
Սայաթ-Նովա 10/5 շհասցեում գտնվող կաթսայատան ապօրինի սեփականաշնոհման և դրա տեղում բազմահարկ բազմաֆունկցիոլ հյուրանոցային համալիր կառուցելու դեմ բողոքի իրենց ձայնն են բարձրացրել հարակից հինգ շենքերի բնակիչներ:
Նրանց թվում կան նաև հայտնի մարդիկ: Henaran.am-ի հետ զրույցում պարուսույց Արթուր Զաքարյանը նշեց, որ ապօրինի վաճառվածշենքի սեփականատերերը փորձում են բազմաթիվ տարբերակներով ճնշել կամ գնել շենքի բնակչությանը:
՛՛Ուզում են սարքեն պարսիկանոց՝ խանական Երևանի վերածելով քաղաքը, քանի որ այստեղ ոչ մի հայ տղա չի գա, բակը մտնի, մոթելից օգտվի՛՛,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ իրենք չեն վախենալու, չեն տրվելու սադրանքի և պայքարելու են մինչև վերջ:
“Ես ասում եմ, ես կանգնել եմ իմ բակի համար, ես ընդիմություն չեմ, ինքն ասումա ես սարքելու եմ բազմաֆունկցիոնալ չգիտեմ ինչ ու մտնումա իմ սպալնի ու ստեղ դառնումա բարդակ”,-հավելեց Արթուր Զաքարյանը
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում