25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Այս անգամ մենք հաղթանակ ենք տոնելու. իշխանափոխություն է լինելու»

«Ելքի» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր իր ելույթով սկսեց Հյուսիային պողոտայում հրավիրված հանրահավքը, որը դաշինքի առաջին միջոցառումն է խորհրդարանական ընտրություններից հետո: Է. Մարուքյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց օգտին են քվեարկել: Նա նշեց, որ իրենց խմբակցությունն այնպես է աշխատելու, որ նույնիսկ նրանք, ովքեր չեն քվեարկել իրենց համար, զգալու են, որ այս խմբակցությունը նաև իրենց համար է պայքարելու: «Եվ մյուս ընտրություններում մեր ձայները տասնապատկվելու են: 

Այնպիսի տպավորություն կար, որ բոլորը դժգոհ են ընտրությունների արդյունքներից, իսկ մենք` գոհ: Ոչ, մենք էլ էինք դժգոհ, բայց մենք ակնածանքով ենք մոտենում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ազատ կամքն են արտահայտել քվեաթերթիկի միջոցով»,-նկատեց նա:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց հիմա արդեն նոր փուլ են մտել: Ապա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանավեճի են հրավիրում Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն իշխանությունը դա մերժում է, ավելին վստահ է, որ վերընտրվելու է:  Ըստ Է. Մարուքյանի` ՀՀԿ-ն ոչ մի լավ գործ չի արել, որպեսզի նրանց ձայն տան, իսկ իրենց դաշինքը մասնակցում է անբիծ, երիտասարդ թիմով:

«Մենք առաջադրել ենք Նիկոլ Փաշինյանին, ու գիտենք, թե ուր ենք գնում, ինչի ենք գնում: Այս անգամ մենք հաղթանակ ենք տոնելու, և մեր պատկերացրած հաղթանակն այն է, որ Երևանի մակարդակով իշխանափոխություն է լինելու, ունենաալու ենք նոր քաղաքական թիմ` նոր տեսլականով»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ