21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հո Մոսկվան մի օրում չի կառուցվել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակից։ 

Պուրակը բազմամարդ էր, երեւանցիները գործող քաղաքապետին ողջունում էին դրոշակներով ու ծափերով։

Իր ելույթում Տարոն Մարգարյանը նշեց, որ ինքը չի եկել խոստումներ տալու, այլ եկել է խոսելու արված գործի մասին եւ իր թիմի հետ միասին ներկայացնում է Հանունի Երեւանի ծրագիրը։ 

Տարոն Մարգարյանը նշեց, որ քարոզարշավը նշում է այս համայնքից, որովհետեւ ինքն այս համայնքում է մեծացել։ Նա նշեց, որ եթե մարդիկ հավատում են իր ներկայացրած ծրագրին եւ վստահում, թող ձայնը տանը համար երեք թեկնածուին։ 

Հաջորդիվ Տարոն Մարգարյանը զրուցեց ժողովրդի հետ, լսեց նրանց խնդիրները եւ խոստացավ հաշվի առնել բոլոր առաջարկները։

Henaran.amճի հետ զրույցում ընտրողներից մեկը նշեց․

«Ինչի են էս մարդուն նախանձում, էսքան գործ ա արել քաղաքի համար, ու մենք պարտավոր ենք հավատանք իրան։ Հո Մոսկվան մի օրում չի կառուցվել»։

Շարունակվում են հանդիպումները Էրեբունի համայնքում։

Հիշեցնենք, որ այսօր տվել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։

Ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ