23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հարց տվող լրագրողի “չար լեզուն” կտրել /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարող մեկնաբանել Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի ազատ արձակման վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:

Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ու արդեն երկու տարի ազատազրկման մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործերը համեմատող լրագրողի հարցին ի պատասխան, Սահակյանն ասաց.

“Ես ոչինչ չունեմ Տիգրանի նկատմամբ եւ, որպես քաղաքացի, ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի”,-ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ պետք է հարց տվող լրագրողի ”չար լեզուն” կտրել:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Գալուստ Սահակյանն էլ տեղյակ չէր Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման մասին,Սահակյանը ասաց. “Արամ Մանուկյանին բան չեմ ասի, Հռչակագիրն է կարդացել”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ