21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անհետաքրքիր խաղեր

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ արտահայտելով ԲՀԿ-ի տեսակետը` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, ԲՀԿ խմբկացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մինչեւ նման քաղաքական որոշում կայացնելը, պետք է հիմնական քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացվեին:

 “Պետք չէ Սահմանադրությունից մեջբերումներ անել ու մեզ ասել, որ դա ՀՀ նախագահի բացարձակ մենաշնորհն է”,- ասաց Ն. Զոհրաբյանը։ Ի դեպ, նման հայատարարություն արել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանում այս հարցի հետ կպաված քննարկումներն արդյունք չեն տա, ըստ Զոհրաբյանի,  քանի որ մեծամասնությունը հրահանգված է կողմ քվեարկելու:

 “Մաքսային միության փաթեթը պատրաստ կլինի մայիսից ոչ շուտ, եւ այս հարցը կարելի է նաեւ հանրաքվեի դնել՝ հանրության դիրքորոշումն իմանալու համար”,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ Ասոցացման համաձայնագիրը չի կարող ստորագրվել, բայց որեւէ փաստաթուղթ օրակարգում պետք է դրվի, որպեսզի Եվրոպայի հետ կապը չընդհատվի:

ԲՀԿ-ում, ըստ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի,  Մաքսային միությանն անդամակցելու հարցը չի քննարկվել, քանի որ չկա պատշաճ տեղեկատվություն։ “Երբ ծանոթանանք փաստաթղթին, պարզ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը”,-ասաց: 

Հ.Գ. Գաղտնիք չէ, որ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ ընդգծված ռուսամետ ուժ է եւ մինչ Մոսկվայում ՀՀ նախագահը կհայտարարեր ՄՄ-ին Հայաստանի նդամակցության մասին, ԲՀԿ առաջնորդն արդեն ՛՛քայլով մարշ՝ դեպի Մոսկվա՛՛ ոճով հայտարարություն էր արել: Որեւէ մեկը չի կասկածում, որ այս կուսակցությունը, որ ԱԺ-ում երկրորդն է իր մեծությամբ, կողմ է քվեարկելու ՄՄ-ին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ