20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գլխավոր դատախազի հարցը չի քննարկվել, բայց Շարմազանովը տեղյակ է /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են  ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ավարտված ԳՄ նիստից հետո: 

“Կուսակցությունը այն մարմինը չէ, որ որոշի, թե ով է լինելու երկրի գլխավոր դատախազը: Սպասեք հաջորդ քառօրյային, պարզ կդառնա”,- ասաց :

Լրագրողներից մեկի հարցին, թե Շարմազանովը արդյո՞ք տեղյակ է, թե ով է փոխարինելու գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխանխագահն արձագանքեց. “Ես շատ  բաներից եմ  տեղյակ, բայց բաներ կան, որ իմ լիազորությունների շրջանակից դուրս են: Դանդաղ շտապեք՝ կիմանաք”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, օրերս ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սահմանադրական լիազորությունների ժամկետը:

Ավելացնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը եւս գործադիր մարմնի նիստում չի քննարկվել: Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը նույնպես սպառված է: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ