19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերխիո Մարկարյանը լքում է Պերուի հավաքականը

Հարավային Ամերիկայում հայտնի հայազգի մասնագետ Սերխիո Մարկարյանը, ով վերջին տարիներին մարզում է Պերուի ֆուտբոլի հավաքականը, հայտարարել է զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:

Մարկարյանի ցանկության մասին է հայտնում Tuttomercatoweb.com կայքը :

Հիշեցնենք,որ Մարկարյանի գլխավորությամբ Պերուի հավաքական բավականին հաջող է հանդես եկել Հարավային Ամերիկայի առաջնությունում,բայց ներկա պահին կորցրել է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

Հայտնի է նաև Պերուի նոր գլխավոր մարզչի թեկնածուի անունը. դա արգենտինացի Մարսելո Բիելսան է, ով ժամանակին մարզել է Արգենտինայի և Չիլիի հավաքականները,ինչպես նաև Բիլբաոյի ”Ատլետիկը”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ