07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Միասնական չեն»

Մարտերի մասնակցելիս հարկ է հասկանալ՝  ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ, որ բոլոր ուժերը մեկտեղելն այնքան էլ արդյունավետ չէ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց  «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու  Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժը չմիավորվեց «Ելք» դաշինքի հետ:

Փոստանջյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել նաեւ վերջին 25 տարիների փորձը, երբ ինչ-որ մի հարցի շուրջ միավորվում են, հետո, քանի որ այդ միավորները սպոնտան են լինում, իրար համար ոչ նույնատիպ գաղափարների սկզբունքների շուրջ այդ միավորումը ձախողվում է. «Ընդհանուր առմամբ, ամբողջ քաղաքականությունն է դա ցույց տալիս: Դու կարող ես լինել մեկ միավորում միայն այն դեպքում, եթե կա մեկ ծրագիր, նույնատիպ սկզբունք ու գաղափարախոսություն: Եթե դրանք չկան, ապա մարտի գնալ մարդկանց հետ, որոնք նույն գաղափարը չեն կրում, արդյունավետ չէ»:

Փոստանջյանը շեշտեց՝  «Ելք»-ը սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի:

«Ես չգիտեմ, նրանք (նկատի ունի «Ելք»-ին-հեղ.) ի վերջա կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ,  թե՞ ոչ: Այնտեղ ներգրավված են տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներով, հետեւաբար, իրենք արդեն ներսում իրարից տարբեր են, միասնական չեն: Իսկ մեր մոտեցումները, ծրագիրը տարբերվում է 25 տարիներին գործող ուժերի ծրագրերից», – շեշտեց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ