16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նույնը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ պարտություն կրած քաղաքական ուժերի ու նրանց առաջնորդների վարկանիշերն ընկել են: «Նմանատիպ դեպքերում հիասթափությունը լինում է մեծ»,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի, ՕՐՕ-ի ու մյուս ընդդիմադիրների ընտրազանգվածը հիասթափված է ընտրություններում գրանցած ցածր արդյունքների արդյունքում, պատասխանեց Ա. Ադիբեկյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբ պաշտոնազրկվեց, նրա վարկանիշը 50-ից իջավ 6, թե 5 տոկոսի: Նույնը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ: Կա անձնական վարկանիշ, կա դիրքի, պաշտոնի վարկանիշ, կորցնում ես պաշտոնդ, իջնում է վարկանիշդ, իսկ անձնական վարկանիշն ուրիշ է, պետք է կարողանանք տարբերել մեկը մյուսից:

Օրինակ՝ հիմա, կարող ենք ասել, որ հիասթափությունը մեծ է այս ուժերից, բայց տեսեք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշը երբեք 8-ից չի ընկել:  Կա էլեկտորատ, որ նրան հարգում, սիրում էր ու  ձայնը կտար, բայց այս եռյակում ինքը չերևաց, դրա համար այս եռյակը բավական համեստ ձայներ հավաքեց, իսկ Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը  չհասցրին հանրային վստահության ձեռք բերել»,-կարծում է սոցիոլոգը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ