11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30-րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում:

՛՛Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում: Այսպիսի հանդիպումները նաև շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա՛՛,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաև Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաև ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ