18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

՛՛Մեր իշխանությունը ամեն բան անումա, որ զրկվենք անկախությունից՛՛

՛՛Մեր իշխանությունը ամեն բան անումա, որ մենք զրկվենք անկախությունից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը:

՛՛Անկախությունը իրոք նվաճվեց, Հայաստանը անկախացավ, դարձավ ինքնիշխան և մենք ամեն ինչ պիտի անենք որ դա պահպանենք՛՛:

Եղիազարյանը գտնում է, որ այս տարիների ընթացքում ամեն օր աշխատատեղերը փակելով ու ստեղծելով վատ պայմաններ՝ իշխանությունը չի թողնում որ հայը ապրի Հայաստանում և դեռ հպարտանա իր անկախությամբ:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ խոսելով անկախության տարիներին ունեցած ձեռքբերումների և բացթողումների մասին՝ նշեց. ՛՛ Անկախությունը բացարձակ արժեք է, բայց այն դեռևս մեր ժողովրդի կողմից ճիշտ գիտակցված չի, որովհետև չենք առանձնացնում այդ գաղափարը մեր պետությունից. այլ բերում կապում ենք սոցիալական ու տնտեսական դժվարությունների հետ”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ