05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտարարում են

”Հայազն” կուսակցությունը խստագույնս դատապարտում է եվրասիական ”մաքսային միությանը” միանալու իշխող վարչախմբի հրապարակված նպատակը: 

Նույնպես դատապարտելի է զուգահեռաբար Եվրամիության հետ գաղափարախոսական մերձեցումը շարունակելու հայտարարված ցանկությունը:

Անկախ հնարավոր պարտադրանքներից, Հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը` հանցակցաբար իր նախորդների և ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ:

Իշխանությանն անօրինաբար տիրացած և ժողովրդական աջակցությունից զուրկ որևէ պաշտոնյայի ստորագրություն կամ մարմնի վավերացում իրավական ուժ ունենալ չեն կարող և առաջին իսկ ազգընտիր կառավարության կողմից չեղյալ են համարվելու:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ ”Հայազնի” դիրքորոշումը ոչ մի առնչություն չունի Եվրամիության մեջ ներառվելու կողմնակիցների նույնքան մերժելի դիրքորոշման և դրանից բխող բողոքի դրսևորումների հետ: 

Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք համեմատել Մաքսային միության անդամությամբ կամ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով նախատեսված տնտեսական օգուտներն ու վնասները, ընդգծելով ամենագլխավոր և ընդհանուր վնասը` արտագաղթի ու ժողովրդագրական ճգնաժամի խորացումը, ինչպես նաև, զույգ ինտեգրացիաների դեպքում, Հայաստանի գրավվմանը զուգահեռ, Արցախը Ադրբեջանին թողնելու անխուսափելիությունը:

”Հայազնը” ևս մեկ անգամ վերահաստատում է իր քաղաքական ծրագրում ամրագրված արտաքին քաղաքականության սկզբունքները, մասնավորապես` չմիացման սկզբունքը, ինչպես նաև ազգային հեղափոխության միջոցով ինքնիշխան և բնույթով ազգային պետություն կերտելու հրամայականը:

 
”Հայազն” կուսակցության վարչություն
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ