21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի ԼՂ

Ս.թ. սեպտեմբերի  10-ից 12-ը այցով Երևանում էր գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Դեսպան Ուորլիքը քննարկեց խաղաղության գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և անվտանգության հետ կապված իրավիճակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների ցանկությունը օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և  պատրաստակամությունը աշխատել Ռուսաստանյան Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:

Սեպտեմբերի 12-ին դեսպան Ուորլիքը ուղևորվեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ կշարունակի իր հանդիպումները և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին: Տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ