28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

… Ո՞րն էր սխալը. ֆուտբոլ եւ քաղաքականություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Շիրակ՛՛ ֆուտբոլի ակումբի սեփականատեր Արման Սահակյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մոտ հաղթանակ գրանցել չհաջողվեց, քանի որ բացակայում էին չորս կարևոր ֆուտբոլիստներ:

՛՛Ամեն դեպքում զգացվեց մեր հավաքականի երեք-չորս ֆուտբոլիստների բացակայությունը, դա խաղի ընթացքոը փոխեց, բայց մենք ունեինք լավ պահերը չօգտագործեցինք և դրա համար էլ պարտվեցինք: Կարծում եմ, որ մեր ֆուտբոլիստները լավ խաղ խաղացին հաշվի առնելով այդ բացակայությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում երեկ 0:1 հաշվով ավարտված Հայասատան-Դանիա հանդիպման մասին ասաց Սահակյանը:

Նա չի ընդունում, որ մեր հավաքականի մոտ չի ստացվում լավ խաղալ, այլ հակառակը. ՛՛Շատ լավ հավաքական ունենք և Դանիայի ու Չեխիայի հետ խաղերում դրսում հաղթելը պատմական հաղթանակներ կարելի է համարել. Եվրոպայի ցանկացած հավաքական պետք է երազի նրանց հաղթել: Բայց դե ֆուտբոլը ֆուտբոլ է, և երևի հետաքրքիր է հենց սրանով, այն ամենասիրված սպորտն է, ու ամեն դեպքում բախտի գործոնը շատ մեծ է՛՛,-նշեց Սահակյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ երեկ մեր տղաների մոտ չստացվեց հաջողության հասնել:

Հարցին, թե ընդհարություններ կան ֆուտբոլի և քաղաքականության միջև, Սահակյանը պատասխանեց՝ ոչ, չկան:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր ֆուտբոլասեր Արծվիկ Մինասյանը, տարբերություն Սահակյանի, ֆուտբոլի և քաղաքականության միջեւ բազմաթիվ ընդհանրություններ է տեսնում: 

՛՛Շատ նմանություններ կան՝ սկսած նրանից, որ հաջողությունը բերում է ավելի ոգևորություն ու նոր հաջողություններ, ավարտած նրանով, որ ճիշտ քաղաքականությունը բերում է համախմբվածություն, ինչպես որ լավ հաջողված խաղը: Վերջին հաշվով թիմի ոգին նույն քաղաքականության մեջ էլ կա, եթե կա ոգի, համոզմունք, վճռականություն, ամեն ինչում հաջողություն կլինի՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Դանիա հանդիպմանը, ապա Մինասյանը ևս վստահ է, որ մեր հավաքականի մոտ խնդիրը կարևորագույն ֆուտբոլիստների բացակայությունն էր, սակայն մեկ այլ սխալ ևս նա նկատել է:

՛՛Ինձ թվում է՝ երեկվա  ֆուտբոլային խաղի հիմնական թերությունը տակտիկական էր, ես ֆուտոբլի մեծ մասնագետ չեմ, բայց  իմ դիտարկումով եթե լիներ այլ տակտիկա, մասնավորապես հարձակվողական, այլ ոչ թե հակագրոհային, ավելի մեծ հաջողություններ կարող էինք ունենալ: Հատկապես Յուրա Մովսիսյանի բացակայությունը զգացնել տվեց ոչ միայն այն պատճառով, որ նա ակտիվություն էր մտցնում, այլ այն պատճառով, որ Յուրայի առաջին գծում լինելը հնարավորություն կտար գոնե Դանիայի մի քանի պաշտպանների զբաղվել Յուրայով, ու դա կսահմանափակեր նրանց առաջ գնալ, ինչպես տեսանք, Դանիայի գրոհների հիմնական կազմակերպման մեջ մասնակցում էին ոչ միայն  կիսապաշտպաններն, այլև պաշտպանները՛՛:

Մինասյանը, սակայն, կոչ է անում մեր հավաքականի երկրպագուներին չհուսահատվել: ՛՛Լավ հավաքական ունենք, լավ ոգի կա և վստահ եմ, որ տակտիակական շտկումներից հետո հատկապես Բուլղարիայի նկատմամբ կտոնենք լավ հաղթանակ՛՛:

Պատգամավորը նաև շեշտեց, որ եթե առաջիկա հանդիպումներում մեր տղաներն իրենց լավ դրսևորեն, ապա Եվրոպայի առաջնության ընտրական փուլում շատ ավելի բարենպաստ խմբում կհայտնվենք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ