21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զինդատախազը կաշառվե՞լ է. նյութերը նախապատրաստվում են /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն  Հարությունյանը պատախանելով Henaran.am-ի այն հարցին, թե ինչու է անհետեւանք մնացել զինդատախազ Գեւորգ Կոստանյանի մասին հայտարարությունը, որ վերջինս 4 մլն դոլար կաշառք է վերցրել Սյունիքի նախկին մարզպետի որդու եւ թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ ասաց, որ նյութեր են նախապատրաստվում:

“Ասեմ, հենց զինդատախազի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, փաստերը ուսումնասիրվում են, նյութերը նախապատրաստվում են: Ոչ մի նման փաստ անհետեւանք չի կարող մնալ”,-ասաց Հարությունյանը:

Վերջինս նաեւ նշեց, որ չնայած լրատվամիջոցներից մի քանիսը նշել են, որ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանն է այդ մասին հայտարարել, սակայն երեկ երեկոյան քննչական ծառայության պետը անձամբ է կարդացել Էմիլ Բուդաղյանի հայատարարությունը, որ նման բան ինքը առաջին անգամ է լսում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ