08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Կիսակռացածին հեշտ է թամբելը

“Պատերազմի վտանգը միշտ կա և կարող է գերտերությունների կողմից սանձազերծվել: Պատերազմները մենք չենք որոշում և անգամ երկրի նախագահը չի որոշում: Պատերազմը չի կարող ինչ որ կերպ սադրել կամ ինչ որ կերպ կանխել: Պարզապես հարկավոր է պատրաստ լինել դրան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՛՛Կարին՛՛ ավանդական երգի- պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Վերջինս կարծում է, որ գերտերությունները ի դեմս հայերի ցանկանում են տեսնել կիսակռացած ազգի, քանի որ ՛՛կիսակռացածին հեշտ է թամբելը՛՛:

Խոսելով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, Գագիկ Գինոսյանը նշեց, որ դեռևս ամեն բան վերջնական չի որոշված, քանի որ ոչ մի փաստաթուղթ ստորագրված չէ.

“Ես կուզենայի, որ թեկուզ տկար լինենք, թեկուզ մեր ոտքին հարվածեն, բայց մենք պետք է ունենանք մեր վեկտորը, մեր ազգային քաղաքականությունը: Թող հրաժարական տա, որ չի կարող չստորագրել, թող հայտարարի, որ սա խաբկանք է, այլ ոչ թե 49 տարով ստորագրի մի պայմանագիր, որը չգիտես մի քանի տարի հետո ինչ հետևանքներ կառաջացնի:

Մեզ անընդհատ վաճառելու են, ուրիշների վեկտորներով երկար առաջ չենք գնա, եթե չունես սեփական մեկնարկային վեկտորը, դու չես կարողանա քո ճանապարհը ճիշտ շարունակել”,-նկատեց Գագիկ Գինոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ