20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Պուտինի խորհրդականը Հայաստանը համեմատել է մարզի հետ

Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազեւը ՛՛Էխո Մոսկվի՛՛ ռադիոկայանի հետ Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի շուրջ հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, ասել է, որ իրենք ունեն Կալինինգրադի մարզը, որի հետ նույնպես սահման չկա:

Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ Հայաստանն ամեն դեպքում այլ պետություն է, Գլազեւն ասել է.

“Մեզ համար տարբերություն չկա՝ պետություն է, թե պետության մարզ: Գլխավորն այն է, որ մաքսային ընդհանուր տարածք է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի 5 տարիներին գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ ընդհանուր սահման չկա”:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ