09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարորդների “Աքիլես”-ը գրանտակեր չէ՞. արդեն սիրում են ՛՛“Փարքինգ սիթի սերվիս”-ին

“Փարքինգ սիթի սերվիս”-ը 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել, որը մինչեւ տարեվերջ կհասնի 5 մլն ԱՄՆ դոլարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հենարան՛՛ակումբում ասաց ընկերության տնօրեն Վազգեն  Հարությունյանը:

“Հաջորդ տարի եւս 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարենք: Այդ գումարների հաշվին է, որ ընկերությունը էլեկտրոնային համակարգ ու տեսախցիկներ է տեղադրել ու շրջիկ մեքենաների միջոցով վերահսկողություն է իրականացնում”,- ասաց նա: Տնօրենի խոսքով, վարորդները տերմինալներով վճարելով՝ պիտի ուշադիր լինեն:

“Գումարը նույնությամբ չի փոխանցվում, նույն տերմինալի վրա վճարում կատարելիս նշվում է, որ միջնորդավճար է պահվելու եւ փաստորեն մեկ ամսվա համար. այդ դեպքում պետք է ոչ թե 2000 դրամ վճարեն, այլ մի քանի հարյուր դրամ ավել”,-ասաց նա:

Եթե ընկերության ներկայացուցչի՝ Վազգեն Հարությունյանի կողմից ընկերության աշխատանքը գովելը բնական էր, ապա լրագրողներին զարմացրեց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Վերջինս  մինչ այժմ հայտարարում էր, որ Հայաստանում ներդրված վճարովի ավտոկայանատեղերի համակարգում բազմաթիվ թերություններ կան, սակայն այսօր ասաց pcs.am կայքում վճարման կարգը մանրամասն բացատրված է։ 

“Գործառույթները պետք է սկսվեին հուլիսին, բայց քանի որ բազմաթիվ հարցեր առաջացան, հետաձգվեց մեկ ամսով, հետո եւս մեկ ամսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության մեծ մասը բացակայում է հանրապետությունից եւ կարիք կար բացատրելու ծառայության գործառույթները: Ես այսօր մտա իրենց կայքը՝ pcs.am, տեսա որ բավականին մանրակրկիտ գրած է, թե ոնց են հաղորդագրություն ուղարկում, ոնց են էդ գումարները վճարում:

Օրենքով սահմանված վարույթ է բոլոր տուգանքները, որը որ նախատեսված է վարչարարության հիմունքների ու վարչարարության վարույթի օրենքի 2-րդ հոդվածի համաձայն: Իրենց գործառույթը փաստորեն կայանում է նրանում, որ փաստում են կայանման ժամանակը եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնում քաղաքապետարան”,- ասաց նա:

Հովհաննիսյանի ՛՛Փարքինգ սերվի սիթի՛՛-ի հանդեպ բարեհաճության առնչությամբ լրագրողների տարակուսանքին եւ այն դիտարկմանը, թե “Աքիլես”-ը գրանտ է ստացել՝ հարուցեց Էդուարդ Հովհաննիսյանի զայրույթը:

“Էդպես հա՞, բա խի՞ չեք  հարցնում սպառողների իրավունքներով զբաղվող մյուս ՀԿ-ներին: Սրանից հետո նրանց կանչեք, ովքեր գրանտ են ստանում”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ