”Боевая готовность номер один՛՛ … Հովիկ Աբրահամյանը զարմացած է
ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մեղադրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվայում արած հայտարարության համար, որի համաձայն՝ ՀՀ նախագահը ցանկություն հայտնեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության վերավերյալ:
՛՛Մոսկովյան իրադարձություններից հետո ՀՀ-ը կանգնել է աշխարահաքաղաքական ճգնաժամի նախաշեմին: Մի իրավիճակ, որ երբեք այսպիսի սրությամբ արտացոլված չի եղել մեր պատմության մեջ՛՛,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցությունը նշանակում է ինքնիշխանության կորուստ:
՛՛Նալբանդյանի ափալ-թափալ այցերը Արևմուտք, երբ նա մշտապես ստիպված է լինում վազել արևմտյան պաշտոնյաների հետևից, հիմա շատ հարցեր են առաջացնում, իսկ Ազգային ժողովը մեկուսացած է պրոցեսներից: Ես առաջարկում եմ քառօրյան սկսել որևէ միջպետական պայմանագրով և այստեղ հրավիրել Նալբանդյանին ու Սերժ Սարգսյանին, որ տան անհրաժեշտ ու հրատապ պարզաբանումներ՛՛,-շեշտեց Փաշինյանը:
՛՛Այնպես չի, որ ափալ-թափալ կամ որևէ մեկի հետևից մենք վազում ենք՛՛,-պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պայմանավորվածության հիմքում պետք է դրված լինի մեր ժողովրդի շահերը:
՛՛Մաքսային միությանը անդամակցությունից բխում է մեր պետության ու ժողովրդի շահը: Ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ մենք մեր ինքնիշխանությունը որցնում ենք՛՛,-ասաց ԱԺ նախագահը: Նա շեշտեց, որ նման կերպ իրենք փորձում են նպաստել տնտեսության զարգացմանն ու լուծել ժողովրդի առջև կանգնած այլ խնդիրներ:
Այնուհետ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այս առնչությամբ պետք է հանրաքվե հրավիրվեր, ապա որոշում կայացվեր:
՛՛Դուք եղել եք արտգործնախարար, Սահմանդրության կամ օրենքի ո՞ր կետի համաձայն պիտի հանրապետության նախագահը բերեր ու պատգամավորների հետ քննարկեր իր որոշումը: Ես զարմացած եմ ձեզ վրա՛՛,-պատասխանեց Աբրահամյանը:
Միջամտեց Նիկոլ Փաշինյանն, ով ընդգծեց, որ ԱՄՆ նախագահը իրավունք ունի օգտագործել զինված ուժերը, բայց Սիրիայի հետ կապված խնդրում դիմել է Սենատին:
Փաշինյանը նաև նշեց, որ այն, որ Ասոցացման համաձայնագրի հետ կապված պրոցեսները ձախողվում են, կարող ենք գալ եզրակացության, որ ՛՛միայն Մոսկվայում Սերժ Սարգսյանը գլխի ընկավ կամ նրան օգնեցին հասկանալ, որ ասոցացման համաձայնագիրը չի բխում մեր շահերից: Այսօր Ազգային ժողովը և ոչ ոք չունի այդ հարցերի պատասխանը, և վախենամ, անձամբ դուք էլ չունեք՛՛:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամայանն հիշեցրեց նախագահի հայտարարությունը, որ Ասոցացման համաձայնագիրը առանց Թուրքիայի հետ սահմանները բացելու չի կարող առավելություն տալ Հայաստանին:
Իսկ ԱԺ նախագահը շեշտեց, որ իշխանության ներկայացուցիչներց ոչ ոք չի ասել, որ մենք չենք ստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ պայմանագիրը երկկողմանի է, իսկ ԵՄ-ը չի ցանկանում Հայաստանի հետ նախաստորագրել համաձայնագիրը:
Քննարկումների ավարտին Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ հարցը քննարկվելու է Ազգային ժողովում և գաղտնի բան չի լինելու: ՛՛ Ես հստակ ասացի՝ ՛՛ боевая готовность номер один՛՛՛՛: