18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հայտարարությունը խոհեմ քայլ է. Լեւոն Մութաֆյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արվեստաբան Լևոն Մութաֆյանը խոսելով Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարության մասին նշեց, որ ՀՀ բոլոր կապերով կապված է Ռուսաստանի հետ:

Մի շարք փաստարկներով հիմնավորելով իր ասածը՝ թատերագետը նշեց, որ թեեւ դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը, բայց դա չի խանգարում, որ ինքը ողջունի Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարությունը:

՛՛Ինքնիշխանության կորստի վտանգ ես չեմ զգում, քանի որ ինքնիշխանության մեր բոլոր ատրիբուտները, որ մենք ունեինք արդեն իսկ Ռուսաստանինն են և այժմ մեր անդամակցությունը այդ ամենի միայն ընդգծված մասն է կազմելու՛՛:

Լևոն Մութաֆյանը կարծում է, որ ՀՀ նախագահը ճիշտ վճիռ է կայացրել. ՛՛Մաքսային միությանը միանալու հայտարարությունը խոհեմ է: Կարճ ասած մենք ընտրություն ենք կատարել վատի ու վատթարագույնի միջև: ՀՀ նախագահը այս պարագայում ընտրել է վատը՛՛:

Լևոն Մութաֆյանը գտնում է, որ նախագահի արած քայլի մեջ միակ դատապարտելին այն է, որ միանձնյա որոշում է կայացվել, քանի որ նախ և առաջ հարկավոր էր հարցնել ժողովրդի կարծիքը:

Լևոն Մութաֆյանին որպես մտավորականի վիրավորում է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն արտահայտությունը, որտեղ նշվում է, թե Հայաստանը խնդրել է Ռուսաստանին, որ անդամակցի Մաքսային միությանը:

Գնահատելով  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի այս առթիվ արած հայտարարությունը Լևոն Մութաֆյանը նկատեց.” ՀՀ առաջին նախագահի խոսքը ճիշտ վերլուծություն էր, քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի վերլուծությունը ընդունում եմ որպես դասագրքային արժեք:

Նա լավ երկրի ղեկավար չի եղել, թույլ տալով բազմաթիվ բացթողումներ ու սխալներ: Սակայն ես նրան համարում եմ 20-րդ դարի վերջի և  21-րդ դարասկզբի լավագույն քաղաքական մտածողներից մեկը՛՛,-ասաց արվեստաբանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ