20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շուտով /վիդեո/

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձեւավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլեւ ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն: Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին: 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլեւ ծառայողին եւ ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը:

Հանձնարարականներ տրվեցին գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները եւ կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին` արդեն նոր համազգեստով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ