05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանում առաջնահերթությամբ լուծվելու են 4 աստիճանի վթարնայության շենքերի հարցերը

 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք: 

Շրջելով բոլոր հարկաբաժիններում՝  քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց մտահոգությունները՝  Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրները գտնվում է Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում եւ, ըստ առաջնահերթության, դրանք լուծվելու են:

“Մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը մեր աշխատանքային օրակարգում է: Այդ շենքեր մեր կողմից մեկ անգամ եւս այցելությունների նպատակն այն է, որ տեղում գնահատենք իրավիճակն ու առաջնահերթորեն լուծում տանք այն  քաղաքացիների վերաբնակեցման խնդրին, որոնց շենքային պայմաներն առավել վտանգավոր են”,-նշել է Վահե Նիկոյանը:

Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքի հետ կապված հարցերի շուրջ առաջիկայում բնակիչների հետ միասին քաղաքապետարանում կկայանա քննարկում:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ