10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ազատության հրապարակում շարունակվում է աշխարհազորի ստեղծման ստորագրահավաքը /վիդեո/

Ազատամարտիկների նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է: Նրանք շուրջօրյա հերթապահությամբ իրականացնում են աշխարհազորի ստեղծման ստորագրահավաքը: Գրանցվում են բոլոր նրանք, ովքեր “պատրաստ են պաշտպանել հայրենիքը”: Գրանցում են և կանանց, և տղամարդկանց, հաշվի է առնվում նաև մասնագիտությունը:

“Միշտ էստեղ մարդ կա: Մենք մեր երկրի հիմքերում ենք ու տեր ենք: Մենք էլի պատրաստ ենք պայքարելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կին ազատամարտիկ, հայտնի “Մորքուրը”:

Ազատամարտիկ Խաչիկ Խաչատրյանը նշեց, որ օրվա ընթացքում մոտենում և իրենց խնդիրներին ծանոթանում են միայն մասնավոր անձինք:

Ինչ վերաբերվում է ազատամարտիկների երկու՝ քաղաքական և սոցիալական պայքարի, խմբավորումների բաժանված լինելու մասին լուրերին, ազատամարտիկ՝ ՀԱԲ միավորման անդամ Ասլան Գրիգորյան

ը նկատեց.”Ժողովուրդը շերտավորված ա, մեր ազգի մեջ կան տարբեր տեսակի մտածողներ, մեկը՝գնահատումա բարձր էս մեր իշխանությունների աշխատանքը, մյուսը՝դժգոհ ա, դե փաստորեն ազատամարտիկն էլ ժողովրդի զավակնա ուրեմն իրանց մեջ էլ կարող են լինել տարբեր մտածողներ”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ