10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստան-Չեխիա 2:1

 Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթել Չեխայի ընտրանուն նրա իսկ հարկի տակ:
Առաջին կեսում, մեր թիմը  Կառլեն Մկրտչյանի փայլուն հարվածի շնորհիվ կարողացան բացել խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսում չեխերը կրկին ակտիվ սկսեցին,բայց վտանգավոր պահերի գործը  չէր հասնում:Բացառություն էր 54-րդ րոպեին չեխերի վտանգավոր հարվածը,երբ գնդակը անցավ Բերեզովսկու պաշտպանած դարպասի կողքով:

68-րդ րոպեին Հայաստանը հերթական կորուստը ունեցավ.վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Բերեզովսկին, որին փոխարինեց Գ.Կասպարովը:
2 րոպե անց Թ. Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպավ Վ.Հարոյանին եւ փոխելով ուղղությունը հայտնվեց դարպասում:

75-րդ րոպեին Յ.Մովսիսյանը հակագրոհից հետո մոտ էր հաջողությանը, բայց Չեխը փրկեց իր թիմին:՝Դրանից հետո գրոհում էին միայն չեխերը,՝բայց հայերը հաջողությամբ պաշտպանվում էին:
Հանգուցալուծումը վրա հասավ մրցավարի կողմից ավելացրած  ժամանակում : 93-րդ րոպեին Յու.Մովսիսյանի կատարած հրաշալի փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը հաղթանակ պարգեւեց մեր հավաքականին:

Այսպիսով, Հայաստանը վաստակեց 9 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 2-րդ հորիզոնականում ընթացող Բուլղարիայի ընտրանուն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ