08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հողը կա …

” ”Բարգավաճ Հայաստանն այն քաղաքական ուժերից է, որի առաջնորդը հրապարակայնորեն ողջունել է Վլադիմիր Պուտինի ցանկացած առաջարկություն, այն առաջարկությունները, որոնք կային այդ հայտարարության պահին և այն բոլոր գաղափարները, որոնք կծագեին դրանից հետո:

Բացի դրանից գիտենք, որ ԲՀԿ-ի արբանյակ ուժերը նույնպես ոչ հակառուսական գծի ջատագովներն էին, և, կարծում եմ, որ դրա հողը կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով կարծիքներն այն մասին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կարող է հանգեցնել նաև ներքաղաքական կյանքում փոփոխությունների, մասնավորապես ԲՀԿ-ի մուտք կոալիցիա:

Քաղաքագետը նշեց, սակայն, որ պետք է հասկանալ, որ մեզ մոտ քաղաքական կուսակցություն ասվածը  շատ հարաբերական է, և ”անձնիշխանական հարթության վրա է ամեն ինչը տեղավորվում: Կհայտնվի, թե չի հայտնվի, լինելու է ձևական բան. կուզենան կանեն, չեն ուզենա` չեն անի”,-նկատեց քաղաքագետը:

Հարցին, թե հավանականություն կա, որ մյուս խորհրդարանական ուժերը կարող են հայտնվել կոալիցիայում, Մեհրաբյանը պատասխանեց.  ”Կոալիցիա կլինի, թե չի լինի, ինձ համար ձևական հարց է: Կամ կլինի, կամ չի լինի, դրանից ինչ է փոխվում:

Ամբողջ խնդիրն այստեղ հետևյալում է`  Հայաստանում գործում են քաղաքական ուժեր, որոնք մինչ այս պահը ջանք ու եռանդ չեն խնայել, որ հենց այսպիսի որոշում լինի Հայաստանի ղեկավարության կողմից , կատարել են նույնիսկ հինգերորդ շարասյան դեր և այսօր նրանք կարող են իրենց շամպայանները բացել ու ողջունել այդ որոշումը”:

Մեհրաբյանն ընդգծեց, որ այդ ուժերը հիմա տոնում են իրենց հաղթանակը:

”Չնայած ես քաղաքում տոնախմբություններ չեմ տեսնում, բայց այնուամենայնիվ, կարող եմ պատկերացնել այդ ջանք ու եռանդ չխնայած հանրույթի ներքին հրճվանքը: Դրանից հետո կմտնեն կոալիցիա, չեն մտնի, բան չի փոխվում դրանից”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ