02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Օրալը կուլտուրական է, ծծելը` գռեհի՞կ”

“Մեկ Խաչիկ Ստամբոլցյանն է ներկայացնում օրինագիծ, մեկ Հայկ Բաբուխանյանն է դատի տալիս Կանանց ռեսուրս կենտրոնին` այլասերվածության, գռեհիկ բառեր օգտագործելու համար … Իսկ ով է ասել ծծել բառը չպիտի օգտագործվի, այլ օրալը միայն: Դեռ մանկուց բոլորս էլ ծծում ենք` մոր կուրծքը, ծծակ, գռեհիկ ինչ կա”,-Henaran.am-ի   հետ զրույցում ասաց ակտիվիստ Արթուրը: 

Մեր հարցին` հանդիպել է  ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ քարոզներով բուկլետներ կամ թերթոններ`բացասական պատասխան տվեց: “Գիտեք, եթե դա ինչպես լրատվամիջոցներն են գրում` արվում է անչափահասների շրջանում` ապա դատապարտելի է: Իսկ եթե չափահասների շրջանում է քարոզվում անվտանգ սեռական վարքագիծ ունենալը, դա չի նշանակում, որ քարոզ է”,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տարիներ առաջ  ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ծրագրի շրջանակներում ներարկային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում սպիրտի տամպոններ, մեկանգամյա օգտագործման ներարկիչներ էին բաժանում, նաեւ` բուկլետներ, թե ինչպես ներարկեն:

“Սա հո չէր նշանակում, որ բոլորը դառնան թմրամոլներ, պարզապես արդեն կախվածություն ունեցողներին խորհուրդներ էր տրվում, որպեսզի կանախարգելվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը”,-նշեց մեր զրուցակիցը : 

Հիշեցնենք, հասարակական իրարամերժ քննարկումների առիթ Է դարձել վերոնշյալ կենտրոնի կողմից ԱԺ ներկայացված օրինագիծը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ