Դեռ հնարավորություն կա սխալը ուղղելու. Ռիչարդ Գիրագոսյան

Այսօր, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային հետոզոտութհունների կենտրոնի տնօրեն, քաղաքգետ Ռիչար Գիրագոսյանը խոսեց “Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը և դրա հետևանքները” թեմայով:
Մինչ թեմային անդրադառնալը սակայն Ռիչարդ Գիրագոսյանը անդրադարձավ երեկ երեկոյան երկու քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին` /անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանն ու Հայկակ Արշամյանը-հեղ./ դատապարտելով ցանկացած տեսակի բռնություն :
Քաղաքագետի կարծիքով` ՀՀ նախագահը շատ անակնկալ կերպով հայտարարեց , որ ցանկանում է միանալ Մաքսային միությանը և սա բնականաբար զարմաք է առաջացնում:
Ռիչարդ Գիրագոսյանի դիտարկմամբ` չի եղել հանրային քննարկում և հաշվի չի առնվել հանրային կարծիքը. “Եթե ճիշտ է այն հանգամանքը, որ որոշները նշում են, որ Հայաստանտ գտնվում է Ռուսաստանի կողմից լուրջ ճնշման տակ, ուրեմն դա նշանակում է, որ գործընկերոջ կողմից վիրավորանք է մեր երկրի հանդեպ, իսկ եթե նախագահը միանձնյա է որոշել, նշանակում է նա արհամարել է չորս տարվա քննարկումները ու բանակցությունները: Ինչ վերաբերում է հետևանքներին. նախ և առաջ արևմուտքը Հայաստանին կսկսի այլ աչքով նայել”,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:
“Հայաստանը այս պահին հայտնվում է ոչ անկեղծ, ոչ մրցակցային և թույլ դիրքերում: Սա ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը շատ արագ կերպով և առանց որևէ քննարկման Հայաստանը հանձնեց Ռուսաստանին”:
Արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքագետը գտնում է, որ Մաքսային միությանը միանալը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել մեր երկրի ներսում. “Դա նաև վտանգի տակ է դնում ՀՀ երկարաժամկետ բարեփոխումների գործընթացը: Ակնհայտ է, որ մաքսային միությունը Հայաստանին տնտեսական օգուտների առումով շատ բան չի առաջարկում, շահողները կլինեն միայն օլիգարխիկ համակարգը և կոռուպցիան”:
Քաղաքագետը կարծում է, որ դեռ հնարավորություն կա այս սխալը ուղղելու, քանի որ ՀՀ նախագահը որևէ փաստաթուղթ չի ստորագրել Մոսկվայում: