29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանում կուսակցական համակարգը վերացած է

Ազատամարտիկների հանրահավաքին անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությանը, Երվանդ Մանարյանը ասաց.

“Երեկվա հայտարարությունը եթե ինչ որ տեղ, ինչ որ ձևով ընդունելի է, բայց էտ կարգի ընդունելի լինելը պետք չի, մեզ պետք է մեր մտածողությունը, մեր երկրին մեր տեր լինելը, ոչ թե մի պատահական բան, հանկարծ էս մի նախադասությունը մեզ հարմար եկավ, ուռռռա… “:

Երվանդ Մանարյանը գտնում է, որ հայերը այսօր գտնվում են մուրացկանի վիճակում և այս պահին հարկավոր է մտածել նպաստավոր վիճակում հայտնվելու համար. ”Էսքան շատ կուսակցություններ ունենալով հանդերձ` չունենք էն ուժը, որ բոլորին հավաքի մի տեղ: Իմ մտահոգությունը միշտ նույնն է, ինչու մեր կուսակցությունները չեն կարողանում բոլորին հավաքել մի տեղ”:

Վաստակաշատ մտավորականի դիտարկմամբ Հայաստանում կուսակցական համակարգը վերացած վիճակում է, քանի որ կուսակցությունները այդպես էլ իրենց երկրի տեր չեն զգում:

“Տերը ընտանիքի հոր նման երեխաների մեջ տարբերություն չի դնում, մեծի փոքրի տարբերություն չի դնում, շատ վաստակողի և քիչ վաստակողի միջև տարբերություն չի դնում, այդպես ընտանիք չի պահվում ու դրա համար էլ եկել էսօր ազատամարտիկների հետ ենք հույս կապում”,-հավելեց Երվանդ Մանարյանը:

Ելույթի մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ