10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկու խաղ հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը

Այսօր և վաղը ողջ աշխարհում տեղի կունենան ֆուտբոլի ազգային հավաքականների բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ երկրների համար կունենան անչափ  կարևոր նշանակություն 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Անկասկած մեզ համար կարևոր է Հայաստանի հավաքականի ելույթը, ով այսօր երևանի ժամանակով 20:00-ին քննություն կընդունի Չեխիայի ազգային հավաքականից: Դա, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք Դանիայի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչի համար է պայքարելու Հայաստանի հավաքականը:

Մեր խմբում բացի մեր հավաքականի խաղից կհանդիպեն նաև  Մալթան ու Դանիան, ինչպես նաև խմբի առաջատար Իտալիան կընդունի իրեն հետապնդող Բուլղարիային: Եվրոպական գոտում այսօրվա հանդիպումներից հետաքրքրություն են առաջացնում նաև Ռուսաստան-Լյուքսեմբուրգ, Վրաստան-Ֆրանսիա, Ֆինլանդիա-Իսպանիա, ինչպես նաև հարավսլավական դերբին՝ Սերբիա-Խորվաթիա:

Հարավային Ամերիկայի ընտրական գոտու առաջատար Արգենտինան այսօր ազատված է ընտրական հանդիպումից, իսկ մնացած հանդիպումներից հիշատակության է արժանի Կոլումբիա-Էկվադոր, Չիլի-Վենեսուելա, Պերու-Ուրուգվայ հանդիպումները:

Հյուսիսային Ամերիկայում էլ Մեքսիկան կընդունի Հոնդուրասին, Կոստա-Ռիկան` ԱՄՆ-ին, Պանաման` Յամայկային:

Աֆրիկյան գոտում էլ խմբային փուլի հանդիպումները մոտ են ավարտին  և այսօրվա հանդիպումները  նույնպես կարևոր նշանակություն ունեն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ուղեգրեր ունեն Բրազիլիան՝ որպես կազմակերպիչ երկիր, ինչպես նաև Ճապոնիան, Իրանը, Հարավային Կորեան և Ավստրալիան, որոնք նվաճել են բաղձալի ուղեգիրը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ