29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավանդական սեռական հարաբերության մանրամասները` շինիչ նախագծում. Չորրորդ իշխանություն

Մամուլի տեղեկությունների համաձայն, Խաչիկ Ստամբոլցյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով է ուղարկել մի օրինագիծ, որով սահմանվում է ”ավանդական սեռական հարաբերություն” հասկացությունը:

Թերթը գրում է, որ օրինագիծը, բնականաբար, մերժվել է: Ամենայն հավանականությամբ` պատճառը եղել է այն, որ օրինագիծն առանց նկարազարդումների է եղել, ինչն էլ խիստ հիասթափեցրել է պատգամավորներին: Խաչիկ Ստամբոլցյանի ներկայացրած օրինագծում ամենայն մանրամասնությամբ սահմանված են եղել ավանդական սեռական հարաբերության տևողությունը, ընթացակարգը, կողմերի գործառույթները, արտաբերվող բնաձայնական հնչյունների հայեցի բնույթը, ինչպես նաև գործընթացի վերջնական նպատակի շուրջ կողմերի տեսակետների լիակատար կոնսենսուսի առկայության անհրաժեշտությունը:

Եվ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ պատգամավորներն ըստ արժանվույն չեն գնահատել արտախորհրդարանական ուժերի շինիչ նախագիծը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ