14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ես տիրապետում եմ ոլորտի բոլոր խնդիրները. Հրայր Թովմասյան

Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական  լսումները: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց լսումները, մանավանդ հաշվի առնելով այն, որ վերջերս կալանավայրերում խեղման դեպքեր են արձանագրվել: Պատագամավորի խոսքով, իրենք եղել են կալանավայրերում, արձանագրել են բոլոր առաջարկները, որոնք կբերեն օրենսդրական նախաձեռնության:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի խոսքով, մեկ-երկու այցելությամբ չեն կարող ամեն ինչ նկատել, ուստիեւ հասարակական կազմակերպությունների մշտադիտարկումները եւս հաշվի են առնվելու:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր ելույթում առանձանցրեց այն խնդիրները, որոնք ինքը արաձանագրել էր նախարար դառնալուց հետո` սոցիալ-հոգեբանական հարցեր, գերծանրաբեռնվածություն, այլընտրաքային պատժի կրում եւ այլն:

“Ես տիրապետում եմ ոլորտի բոլոր խնդիրները, ինձնից հետո գուցե մի քանի մարդիկ կան, որոնք տարիներով աշխատել են այս ոլորտում եւ տեղյակ են”,-ասաց նախարարը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ