10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սա օրենքի կոպիտ խախտում է. Կարգին Հայկո /ֆոտո, տեսանյութ/

Ինչպես արդեն նշել ենք, Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: 

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, Հայկ Մարությանը ընտրատեղամասում եւս մի խախտում արձանագրեց: Քվեարկության համար նախատեսված սենյակում տեղադրված է տեսախցիկ, որի միջոցով քաղաքացիները պետք է կարողանան օն-լայն դիտել քվեարկության ընթացքը՝ ԿԸՀ-ի պաշտոնական կայքի միջոցով։ Սակայն այդ տեսախցիկը չի աշխատում։ 

Հայկ Մարությանը նշեց, որ ԿԸՀ-ի պաշտոնական կայքով ստուգել է ու համոզվել, որ տեսախցիկը չի աշխատում, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ 

Նկատենք, որ այդ ընտրական տեղամասում է իր քաղաքացիական պարտքը կատարել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

https://www.youtube.com/watch?v=X4wpu91v9W8

 

17690093_1328935970523885_2055506871_n

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ