17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Արագիլը” եւ Ռիտա Սարգսյանը` անպտղության դեմ (վիդեո)

 Վերջին տասը տարիների համեմատ Հայաստանում նվազել է անպտղության թիվը, այն կազմում է տասնվեցից տասնութ տոկոս: Սա նշանակում է, որ ամեն յոթերորդ զույգը անպտղության հետ խնդիր ունի: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ,  գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Ցուցանիշն ավելի բարձր է ԼՂՀ-ում, որտեղ անպտղության թիվը կազմում է քսանից-քսանմեկ տոկոս:

Անպտղության խնդրի լուծման հիմնական միջոցը,  գինեկոլոգ Կարինե Փոխունցի խոսքով, արհեստական բեղնավորումն է, որի միջին արժեքը 3500-5000 դոլար է: Իսկ հայաստանյան հեռավոր մարզերում, ինչպես նաև Արցախում մինչև վերջերս նման բուժման կենտրոնները բացակայում էին:

Երիտասարդ ընտանիքիների անպտղութ
յան խնդիրները լուծելու, օգնության համար շուտով Հայաստանում կսկսի ակտիվորեն գործել ՛՛Արագիլ՛՛ հիմնադրամը, որն իր աշխատանքներն սկսել է դեռևս 2011 թվականին: ՛՛Արագիլի՛՛ բացման համար ասոցիացիան դիմել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ով հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամն է:

՛՛Հիմա սոցապ նախարարության հետ չափանիշներ են մշակվում, թե որ զույգին պետք է տրամադրվի այդ օգնությունը, այն ոչ թե չքավորներին է ուղղված լինելու, այլ միջին աշխատավարձ ունեցող զույգերին:

Երբ արդեն պատրաստ լինեն այդ չափանիշները, մենք կտեղեկացնենք հանրությանը, թե ինչպես կարող են օգտվել դրանից՛՛,-եզրափակեց Կարինե Փոխունցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ