06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակ` չտեսնող երեխաների համար /ֆոտո/

Այսօր Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում նոր ուսումնական տարին սկսվեց սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակի բացումամբ, որտեղ չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն կյանքի համար անհրաժեշտ խոհարարական հմտություններ:

 Խոհանոցի կահավորման և տեխնիկական վերազինման ժամանակ հաշվի են առնվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և հատուկ պահանջները՝ դասասենյակը դարձնելով հարմարավետ և ֆունկցիոնալ:

 Դասասենյակն ամբողջությամբ կահավորել և համալրել է հատուկ սարքավորումներով և տեխնիկայով Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Դասասենյակի վերանորոգման դրամաշնորհը դպրոցին է տրամադրել Ֆրանս-Հայկական զարգացման հիմնադրամը:

 Ծրագրի նախաձեռնողների համոզմամբ կյանքի հմտությունների զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերի իրականացումը հանդիսանում է երեխաների և երիտասարդների զարգացման ու հետագայում որպես անհատների և հասարակության լիարժեք անդամների կայացման անհրաժեշտ բաղկացուցիչը: 

 Նշենք, որ Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12.000 չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող անձիք, որոնց մեծ մասն ունեն սոցիալ ինտեգրման խնդիրներ, ակտիվ ապրելակերպի, ինչպես նաև ինքնուրույնության և ինքնակարգավորման բազմաթիվ խոչընդոտներ:

  Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ