Քոչարյանը կխոսի Սամվել Բաբայանի ձերբակալությունից. Հայկական Ժամանակ
Ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանն է հովանավորում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի եւ Սամվել Բաբայանի գործողությունները ու ինչ կապ ունի «Իգլա» զենիթահրթիռային համակարգը Հայաստան ներմուծելու շուրջ ծագած աղմուկի հետ: Թղթակիցը այս հարցերով դիմել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին:
«Նա արդեն շատ պարզ ասել է իր վերջին հարցազրույցում, որ քաղաքական գործընթացների մեջ ներգրավված չէ: Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Սողոմոնյանը:
Թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում հաճախ են մեկնաբանություններ հնչում, որ հենց Քոչարյանն է կանգնած ՕՐՕ դաշինքի հետեւում: Սույն դաշինքի փաստացի ղեկավարը, ինչպես հայտնի է, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, որը Քոչարյանի մերձավորներից է:
Դաշինքի մեկ այլ առաջնորդ՝ Վարդան Օսկանյանը, նույնպես Քոչարյանին հավատարիմ գործիչ է եղել եւ մինչեւ հիմա էլ նրա հետ շփումներ ունի:
Ինչ վերաբերվում է Բաբայանի ձերբակալությանը, Վ. Սողոմոնյանը խոստացավ Քոչարյանի մեկնաբանությունը առաջիկայում փոխանցել:
«Կհարցնեմ ու կասեմ: Հենց եղավ, անմիջապես կփոխանցեմ»,- ասաց նա՝ հաստատելով, որ Քոչարյանը Երեւանում է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: