25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ի հիմքերը. Ժամանակ

ԱԱԾ-ն եւ Աամվել Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանն առայժմ չեն մեկնաբանում՝ ինչ ապացույցների հիմքով է ձերբակալվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, բայց արդեն տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն որոշակի ձայնագրություններ Է ունեցել։

Քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում երեկվանից պտտվող տեղեկությունների համաձայն, դրանց մեջ լսելի Է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն Է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիոային համալիրը պետք Է ՀՀ հասցնի եւ կարգադրություններ Է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ։ Հիշեցնենք, Բաբայանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած հաղորդազրության մեջ նշվում Է, որ «Իգլա» համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ. այդ թվում Բաբայանը։

Վերջինիս փաստաբանը թերթի հետ զրույցում շեշտեց, որ Բաբայանը հերքում Է, որ ինքը ճանաչում է մյուս 2 անձանց եւ, որ կապ է ունեցել«Իգլայի» ձեռքբերման ու ՀՀ տեղափոխման հետ։ Բայց, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք Է հարված հասցվեր այն ուղղւսթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հավանաբար Սերժ Սարգսյանի զլխավորությամբ։ Ի դեպ, փաստաբան Քալաշյանը երեկ նաեւ ասել Է, որ Բաբայանն առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ